42 դպրոցը հիմնադրվել է 2013 թվականին Ֆրանսիայում։ Կրթական ծրագիրը հիմնված է «հասակակից» մանկավարժական մեթոդի վրա, որի շնորհիվ ուսանողները լուծում են իրական առաջադրանքներ, իրականացնում գործնական նախագծեր և ինքնուրույն կառավարում իրենց ուսումնական ուղին: Այս մեթոդով շրջանավարտների ավելի քան 95 տոկոսը շուկայում բարձր վարձատրվող աշխատանք է գտնում: Ռիոյից մինչև Հելսինկի և Սեուլ, այժմ ամբողջ աշխարհում կա ավելի քան 44 համալսարան: 2020 թվականին այս քաղաքների շարքում իր տեղը գտավ 42 Երևանը՝ Հայաստանի ՏՏ ոլորտը բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու առաքելությամբ։ Իր հեղափոխական ուսումնական ծրագրի շնորհիվ Երևանի 42-ն իր ուսանողներին եզակի հնարավորություն է տալիս զրոյից դառնալ ծրագրավորման գուրուներ:

42 Երևանը ԹՈՒՄՈ Լաբորատորիաների նախագծերից մեկն է, որը ներկայացնում է ԵՄ ԹՈՒՄՈ ճարտարագիտության և կիրառական գիտության կոնվերգենցիայի կենտրոնի կրթական ուղղությունը։ Համալիրը լինելու է գերժամանակակից STEM կենտրոն (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, և մաթեմատիկա) Երևանում։ Որպես կրթության, հետազոտությունների և նորաստեղծ ձեռնարկությունների կենտրոն՝ նրա նպատակն է կապ հաստատել այս ոլորտում տեղական և միջազգային ներկայացուցիչների միջև, նվազեցնել բարձրագույն կրթության և բիզնեսի միջև առկա բացը։ Շենքը՝ 25.000 ք.մ. կտեղակայվի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարևանությամբ՝ 1,5 հա տարածքում։

Վերջերս 42-ի գլոբալ ցանցը ներառվել է WURI-ի լավագույն 100 նորարարական համալսարանների ցանկում՝ MIT-ի, Սթենֆորդի և UC Berkeley-ի հետ մեկտեղ: 42-ը զբաղեցնում է 10-րդ տեղը ցուցակում, իսկ WURI Top 50-ում՝ 1-ինը՝ «Էթիկական արժեք» անվանակարգում: Այս ցանկի համալսարանները դասակարգված են՝ հիմնվելով նորարարության, իրագործելիության և ազդեցության վրա:

Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում ՏՏ ոլորտը աննախադեպ աճ է գրանցել՝ գրանցելով տարեկան միջինը 23% աճ։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 20 սկսնակ ընկերություններ միասին ստացել են 700 միլիոն դոլարի ներդրում։ Հայկական սկսնակ ընկերությունները ազատված են բիզնեսի հարկերից, իսկ աշխատողների եկամտահարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ 2021 թվականի դրությամբ արդյունաբերությունում աշխատում է 29000 մասնագետ։