Ապրանքիգրանցում

Invest in AM բիզնես հարթակի միջոցով ապրանքի գրանցումը, ներառյալ վերջինիս նկարագիրը, մեկնարկային գինը, նվազագույն պատվերը, թիրախային շուկաները և այլ կարևոր տեղեկատվություն, ավտոմատ տեղադրում է այն արտահանման առցանց կատալոգում, որը հասանելի է աշխարհի տարբեր երկրներում գտնվող ներմուծողներին: Դուք կարող եք ընտրել տարեկան կամ կիսամյակային փաթեթը և գրանցել անսահմանափակ թվով ապրանքներ:

Ձեր արտադրանքով հետաքրքրվող բիզնեսներն ու ներմուծողները կարող են ուղիղ կապ հաստատել Ձեզ հետ հարթակի միջոցով և կատարել պատվեր: Այն դեպքում, երբ Ձեր ընկերության արտահանման կազմակերպման կարողությունը սահմանափակ է, մեր թիմը կարող է նաև համապատասխան ծառայություններ Ձեզ մատուցել:

Անսահմանափակ թվով ապրանքների գրանցում 

Ընկերության ամբողջական արտադրանքով առանձին էջ` կատալոգի տեսքով

Կապ տարբեր երկրների ներմուծողների հետ Invest in AM ցանցի միջոցով

Մատչելի պայմաններ` ամսական սկսած 5000 դրամից

1.

ԳՐԱՆՑՈՒՄ

Գրանցի'ր ընկերությունդ և արտահանվող ապրանքները

2.

ՓԱԹԵԹԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ընտրի'ր տարեկան փաթեթը 65.000 դրամով կամ կիսամյակային փաթեթը 35.000 դրամով և ավարտի'ր գրանցումը

3.

ՀԱՍՏԱՏՈՒՄ

72 ժամվա ընթացքում ստացի'ր հաստատում մեր թիմի կողմից և կատարի'ր միանվագ վճար

4.

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

Ներկայացնելով ապրանքները մեր կատալոգում` սկսի'ր ստանալ պատվերներ արտերկրից և մեծացրու արտահանման ծավալները

Գրանցմանփաթեթներ

Լավագույն Արժեք

Տարեկան փաթեթ

Ապրանքի անսահմանափակ գրանցում մեկ տարվա ընթացքում

65 000֏

~ 5 500֏

ամսական

Կիսամյակային փաթեթ

Ապրանքի անսահմանափակ գրանցում կես տարվա ընթացքում

35 000֏

~ 6 000֏

ամսական

Նմանտեսքունենարտահանվողապրանքներըմերկատալոգումհաստատումիցհետո:Միացի'ր:

catPhoto

Հյութեր և ըմպելիքներ

MimaXFood Դեղձի կոմպոտ 1060գ

Ռոքարմ ՍՊԸ–ն հիմանդրվել է 1999թ․ և մինչ օրս զբաղվում է շշալցված բնական և գազավորված ջրերի, գազավորված հյութերի և պահածոների արտադրությամբ։ Ըմպելիքների շուկայում այն հանդես է գալիս Գառնի Կրիստալլայն և Գառնի Կոլա ապրանքանիշերով, պահածոների շուկայում` Միմաքս Ֆուդ ապրանքանիշով: Տարիներ շարունակ ընկերության մրցակցային առավելությունն է եղել բարձրակարգ և անվտանգ արտադրանքի ապահովվումը: Արտադրամասը հագեցած է Եվրոպական գերժամանակակից սարքավորումներով, ինչը երաշխավորում է ապրանքատեսակների բարձրակարգ որակը և մեծ պահանջարկը:

Հետաքրքրված է արտահանել

Ավստրիա, Բահրեյն, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Կանադա, Չինաստան, Կիպրոս, Չեխիա, Եգիպտոս, Էստոնիա, Եթովպիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հոնգ Կոնգ, Հունգարիա, Իսլանդիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իրան, Իրաք, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Քուվեյթ, Լատվիա, Լիբանան, Լիտվա, Պորտուգալիա, Իսպանիա, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ թագավորություն, Վիետնամ

մեկ միավորի մեկնարկային գինը

$1.6

640֏

Ռոքարմ ՍՊԸ

catPhoto

Էլեկտրոնային,օպտիկական սարքեր

Arides Dingo C-08 Անձնական ալկոթեստեր

Արիդես ՍՊԸ-ն մասնագիտացած է ալկոթեստերների, վերականգնողական հարմարանքների և աղե լամպերի արտադրությամբ։ Արիդես ՍՊԸ-ի արտադրանքը ներկայացված է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Բուլղարիայի շուկաներում։ Արիդես ՍՊԸ-ի արտադրանքը շահագործվում է ինչպես պետական կառույցների և ԱԱՀ խոշոր կորպորացիաների կողմից, այնպես էլ՝ անձնական օգտագործման համար։ Արիդես ՍՊԸ-ի կողմից արտադրված ալկոթեստերները կարող են կիրառվել ինչպես ինքնավերահսկման, այնպես էլ աշխատակիցների և վարորդների վերահսկման համար։ Ընկերության տեսականին ներառում է նաև հատուկ ալկոթեստերներ՝ մուտքի վերահսկման համակարգերի համար և ինտերլոկներ։ Արիդես ՍՊԸ-ի արտադրանքը համապատասխանում է ISO 9001: 2015 որակի կառավարման միջազգային ստանդարտներին։ Արիդես ՍՊԸ-ն իրականացնում է արտադրանքի որակի մշտական վերահսկում և կատարելագործում։ Արիդես ՍՊԸ-ն համարվում է Ալյանս ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ։

Հետաքրքրված է արտահանել

Ալբանիա, Ալժիր, Անդորրա, Ավստրիա, Բահրեյն, Բելառուս, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Չադ, Կոմորներ, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ջիբութի, Եգիպտոս, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իրաք, Իռլանդիա, Իտալիա, Հորդանան, Քուվեյթ, Լատվիա, Լիբանան, Լիբիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալտա, Մավրիտանիա, Մոլդովա, Մոնակո, Մոնտենեգրո, Մորոկո, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Օման, Լեհաստան, Պորտուգալիա, Քաթար, Ռումինիա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Սլովենա, Սոմալի, Սուդան, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Հոլանդիա, Թունիս, Ուկրաինա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ թագավորություն, Յեմեն

մեկ միավորի մեկնարկային գինը

$72

28 008֏

Արիդես ՍՊԸ

catPhoto

Քաղցրավենիք

YCC Մարկ Սևունի Ավանգարդ Տուբուս շոկոլադ 230 գ

Երևանի շոկոլադի գործարանի պատմությունը սկսվում է 2006 թվականից: Սկսելով որպես «Սոնագրո» ընկերություն՝ այն գործունեության առաջին տարիների փորձից ելնելով որոշեց շուկային ներկայացնել բարձրորակ և տարբերվող նոր ապրանքանիշեր, որոնք պետք է համաշխարհային ճանաչման հասնեն: Այսօր ընկերությունը շուկայում արդեն բավականին հաջող դիրքավորել է իր «Մարկ Սևունի» և «Սոնուար» ապրանքանիշերը և շարունակում է առաջադիմել:

Հետաքրքրված է արտահանել

Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բրազիլիա, Կանադա, Չինաստան, Չեխիա, Եգիպտոս, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իրան, Իրաք, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Ղազախստան, Քուվեյթ, Լատվիա, Լիտվա, Մեքսիկա, Նիգերիա, Նորվեգիա, Օման, Լեհաստան, Քաթար, Ռումինիա, Սինգապուր, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստան, Վիետնամ

մեկ միավորի մեկնարկային գինը

$4.3

1 673֏

Երևանի շոկոլադի գործարան ՓԲԸ

marksSvg
investin.am հարթակն իր տեսակի մեջ եզակի է հայ արտադրողների համար արտաքին շուկաներ դուրս գալու համար

Դերեկ Դեմիրջյան

Արտահանման պատասխանատու, Սիենա ՍՊԸ

Ի՞նչ է ենթադրում 1 ապրանքային կատեգորիայի շրջանակում անսահմանափակ թվով ապրանքների գրանցումը:

Ենթադրենք դուք ընտրել եք Ձեր ապրանքների համար կիսամյակային պլան և վճարել 35.000 ՀՀ դրամ, ինչը թույլ է տալիս Ձեզ 1 ապրանքային կատեգորիայի շրջանակներում գրանցել անսահմանափակ թվով ապրանքներ: 35.000 դրամը միանգամյա վճար է 1 ապրանքային կատեգորիայի, այլ ոչ թե մեկ ապրանքի համար: Օրինակ, եթե ընտրել եք «Հագուստ և տեքստիլ» ապրանքային կատեգորիան, կարող եք ավելացնել անսահմանափակ թվով ապրանքներ` բաճկոններ, կիսաշրջազգեստներ, կոշիկներ, վերարկուներ և այլն: Լինում դեպքեր, երբ ընկերությունը զբաղվում է արտադրությամբ միանգամից մի քանի ապրանքային կատեգորիաների շրջանակում, օրինակ. «Հագուստ և տեքստիլ արտադրանք», «Ալկոհոլ և ծխախոտ», «Մրգեր և հատապտուղներ»: Այս դեպքում գործ ունենք 3 կատեգորիայի հետ: Յուրաքանչյուր կատեգորիայում կարող եք ավելացնել անսահմանափակ թվով ապրանքներ, բայց վերջնական վճարը կկազմի 35.000 x 3 = 105.000 դրամ:

Ի՞նչ է տեղի ունենում ապրանքները գրանցելուց և վճարը կատարելուց հետո:

72 ժամվա ընթացքում մեր թիմը գնահատում է Ձեր հայտը, հաստատում կամ մերժում այն: Վճարը գանձվում է միայն հաստատման դեպքում: Դրան հաջորդում է Ձեր ապրանքների ներկայացումը արտահանման կատալոգում:

Հաստատումից հետո կարո՞ղ եմ նույն կատեգորիայի շրջանակում էլի ապրանքներ ավելացնել:

Այո, եթե դրանք նույն ապրանքային կատեգորիայի մեջ են: Ենթադրենք, գնել եք կիսամյակային փաթեթ 01.01.2022 թվականին, որը վավեր է մինչև 01.06.2022 թ. և գրանցել «Հագուստ և տեքստիլ» ապրանքային կատեգորիայի շրջանակում 2 տեսակի բաճկոն, 5 տեսակի վերարկու: Եթե 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին ցանկանում եք ավելացնել «Հագուստ և տեքստիլ» կատեգորիայի մեկ այլ ապրանք, օրինակ, տաբատ, դա հնարավոր է անել Invest in AM Ձեր անհատական էջից բոլորովին անվճար:

Կարո՞ղ եմ փոփոխել ներկայացված ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը, երբ դրանք արդեն հաստատվել են և ներկայացված են արտահանման կատալոգում:

Այո, Ձեր փաթեթի գործողության ժամանակահատվածում կարող եք 3 անգամ խմբագրել ապրանքի գինը, արտադրանքի վերաբերյալ տեղեկություններ, լուսանկարներ: Վերջինիս համար անհրաժեշտ է դիմել Invest in AM-ի ադմինիստրատորին:

Արդյո՞ք 35.000 դրամ կիսամյակային կամ 60.000 դրամ տարեկան վճարները միանվագ են և կա՞ն որևէ այլ վճարներ, որոնք ես պետք է կատարեմ Invest in AM- ին:

Այո, վճարները միանվագ են: Ապրանքները գրանցելիս անհրաժեշտ է ընտրել փաթեթներից մեկը՝ տարեկան կամ կիսամյակային: Ձեր ընտրության հիման վրա Դուք կատարում եք միանվագ վճար ՝ 35.000 ՀՀ դրամ կամ 65.000 ՀՀ դրամ, որը համարժեք է ամսական 5500-6000 ՀՀ դրամի: Փաթեթի վավերականության ավարտին պես կարող եք երկարացնել այն: Փաթեթի գործողության ավարտից 7 օր առաջ դուք կստանաք համապատասխան հաղորդագրություն Ձեր էլ. փոստի հասցեին: Երբ տարբեր ընկերություններ մեր հարթակի միջոցով սկսում են կապ հաստատել Ձեզ հետ` Ձեր ներկայացրած արտադրանքը գնելու նպատակով, մեր թիմը ստանում է ծանուցում և օգնում հեշտացնել գնման գործընթացը: Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ Դուք տեղեկացնում եք մեզ հարթակի միջոցով արված վաճառքի վերաբերյալ: Հարթակի միջոցով գործարքի իրականացման դեպքում Դուք պետք է վճարեք Invest in AM-ին առաջին վաճառքի 5% միջնորդավճար: Եթե հարթակի միջոցով գործարք տեղի չի ունեցել, ապա միջնորդավճար չի պահանջվում վճարել:

Ինչպե՞ս եք օգնում գտնել իմ արտադրանքի ներմուծողներին

Invest in AM- ն ունի բիզնես գործընկերների մեծ ցանց ավելի քան 40 երկրներում: Ձեր արտադրանքը մշտապես ուղարկվում է նրանց մեր տեղեկագրի միջոցով: Բացի այդ, յուրաքանչյուր ոք, ով դիտում է մեր արտահանման կատալոգը, կարող է ուղղակիորեն կապվել ձեզ հետ պլատֆորմի միջոցով և կատարել պատվեր: Վերջինիս վերաբերյալ մեր թիմին ավտոմատ ուղարկվում է ծանուցում, արտադրանքի գնմանը:Այո, Invest in AM- ն կարող է նաև օգնել արտահանման կազմակերպման հարցերում, մենք ունենք գործընկեր ընկերություններ, որոնք առանձին վճարի դիմաց արտահանումների կազմակերպման ծառայություններ են մատուցում:

Ինչպե՞ս է Invest- ը AM-ը իմանանում, թե հարթակի միջոցով իմ ընկերությունը ինչ ծավալի վաճառք է իրականացրել:

Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ Ձեր էլեկտրոնային փոստին գալիս է ծանուցում էքսել ֆայլի տեսքով, որպեսզի տեղեկացնեք մեզ հարթակի միջոցով կատարված եռամսյա վաճառքների մասին: Այստեղ դուք լրացնում եք հարթակի միջոցով կատարված վաճառքի տվյալները, ինչի հիման վրա հաշվարկվում է հաղորդակցության վճարի գումաը: Քանի որ մենք ստանում ենք ծանուցում, երբ որևէ բիզնես հարթակի միջոցով կապ է հաստատում Ձեզ հետ, ըստ այդմ` կարողանում ենք ստուգել Ձեր կողմից ներկայացված եռամսյա հաշվետվության հավաստիությունը: Եթե դուք կեղծ տեղեկատվություն եք տրամադրել և փորձել եք մեր հարթակի միջոցով գեներացված եկամուտը թաքցնել, ստիպված կլինեք վճարել ինչպես հաղորդակցության վճարը, այնպես էլ տուգանքներ:

Այլ հարցեր ունե՞ք

Լրացուցիչ հարցերի պատասխաններ և պայմանների մանրամասներ կարող եք գտնել մեր Պայմաններ և Դրույթներ բաժնում: Եթե ունեք այլ հարցեր, կարող եք ցանկացած պահի մեզ հետ կապ հաստատել [email protected] 

Կան այլ հարցե՞ր