INVESTINAM

բիզնեսհարթակ

Ինվեսթ ին ԷյԷմ B2B պորտալ է, որը կամրջում է ներդրումային առաջարկները Հայաստանում 1000+ հավանական ներդրողների հետ և արտահանող ընկերությունները գնորդների հետ:

բիզնես հարթակ
բիզնես հարթակ
բիզնես հարթակ

Ինչու՞Հայաստան

Մուտք դեպի 1.5 միլիարդ շուկա՝ 0% մաքսատուրքերով

10-րդը աշխարհում բիզնես սկսելու հեշտությամբ

13-րդը աշխարհում գույքի գրանցման հեշտությամբ

Պարզեցված հարկային համակարգ սկսնակ ընկերությունների համար

Ներդրումայինոլորտներ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Էներգետիկա

Էներգետիկա

Դեղագործություն

Դեղագործություն

Ագրոարդյունաբերություն

Ագրոարդյունաբերություն

Տեքստիլ

Տեքստիլ

Ոսկերչություն

Ոսկերչություն

https://api.investin.am/storage/media/shutterstock_02-min-min.jpg

$0

օտարեկրյա ուղղղակի ներդրումներ

0+

ներդրումային նախագծեր

0+

արտահանող ընկերություններ

Կատարելներդրումներ

Ներդրումային առաջարկների կատալոգում ներկայացված են բիզնես առաջարկներ, որոնք ներդրումներ են պահանջում: Ընտրիր քեզ համար նախընտրելի վայր, ոլորտ, գումար, որը պատրաստակամ ես ներդրում անել, ստուգիր ծրագրի շահութաբերությունը, առաջարկվող բաժնեմասը և կապ հաստատիր բիզնեսի հետ:

catPhoto

Շինարարություն

Արդվի Ֆրիլանսերների Հաբ

Լոռի

Արդվի Ֆրիլանսերների Հաբը կգտնվի Հայաստանի Լոռու մարզի Արդվի գյուղում: Տեղակայվելով շունչ կտրող լանդշաֆտների սրտում՝ Հաբը կկառուցվի 20,000 քմ սեփականության իրավունքով հողատարածքի վրա, հետագա զարգացման և ընդլայնման համար հասանելի մոտ 50,000 քմ տարածքով: Այն կներառի 20 մեկուսացված «բունկերանման» բնակարաններ, որոնք հագեցած են բոլոր անհրաժեշտ հարմարություններով «տուն՝ տնից հեռու» գաղափարի ներքո: Բնակարանների չափերը տատանվում են 35-40 քմ՝ ունենալով յուրօրինակ ինտերիերի դիզայն և տեղակայում: Հաբի հիմնական շենքը ներառում է մի քանի ֆունկցիոնալ միավորներ: Առաջին հարկը նախատեսված է ռեստորանի համար՝ իր խոհանոցով և պահեստային հարմարություններով, գինու բարով, արհեստագործական խանութով և այլ փոքր կառույցներով: Երկրորդ հարկում կտեղակայվի սպա տարածքը։ Արդվի Ֆիրալնսերների Հաբը կունենա նաև առանձին բաց ճամբարային հրապարակ, որն այցելուներին կառաջարկի անվտանգ ճամբարային հնարավորություն, ինչպես նաև վարձով կտրամադրվեն վրաններ և ճամբարային այլ հարմարություններ: Բացի այդ, Հաբը կապահովի բաց տարածությունում քննարկման հարթակ կորպորատիվ հանդիպումների համար, միջոցառումների տարածք հիմնական կառույցում և փոքրիկ բուտիկ՝ տեղական հուշանվերներով և արվեստի գործերով: Հանգստավայրի հիմնական շինությունը պատշաճ ձևով նախագծված կլինի տարբեր միջոցառումներ և համերգներ անցկացնելու համար: Այս բոլոր տարրերի միաձուլումը Հաբը դարձնում է կատարյալ վայր ֆրիլանսերների համար, ովքեր փնտրում են էկո սնունդ մատչելի գներով՝ զուգորդված արագ ինտերնետով և գեղատեսիլ լանդշաֆտներով: Հայաստանը վերջին տասնամյակում դարձել է գերժամանակակից զբոսաշրջային ուղղություն՝ հաշվի առնելմի կողմից իր հարուստ պատմական ժառանգությունը, մյուս կողմից՝ մատչելիությունը: Երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը անընդհատ աճում է միջինը 15%-ով։ 2008-2019 թվականների ընթացքում Հայաստան տարեկան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 3 անգամ՝ 575.000-ից հասնելով 1.932.000-ի։ Հայաստանում զբոսաշրջիկների աշխարհագրական կազմն ընդգրկում է ԵՄ երկրները` 25,8%, Ռուսաստանը` 21,7%, Իրանը` 17% և ԱՄՆ` 13,6%: Ավելին, նորաբաց էժան ուղղությունները դեպի եվրոպական երկրներ, որոնց գները սկսում են 40 եվրոյից, Հայաստանը դարձել են կոմպլեքս փաթեթ շատ ճանապարհորդների համար:

Պահանջվող ներդրումներ

$1,035,000

402 615 000֏

Շահութաբերություն

24%

Արդվի ՍՊԸ

catPhoto

Զբոսաշրջություն

VineCliff Հյուրանոց Արենիում

Վայոց Ձոր

2008-2019 թվականներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 3 անգամ՝ 575.000-ից հասնելով 1.932.000-ի։ Լինելով գինեգործության բնօրրան՝ Հայաստանը դարձել է գինեգործության առաջատար ուղղություն։ Վերջին միտումը դարձել է թրենդային, հատկապես վերջին 5 տարվա ընթացքում, երբ իռլանդական արշավախումբը Արենիում (Հայաստանի հարավում) հայտնաբերեց ամենավաղ հայտնի գինեգործարանը, որը թվագրվում է մ.թ.ա. 6000 թվական: Հաշվի առնելով վերջինս, ինչպես նաև տարածքում հյուրընկալության սահմանափակ ենթակառուցվածքը, ընկերության սեփականատերերը ձեռնամուխ են եղել Արենիում VineCliff Boutique Hub-ի կառուցմանը: 700 ք.մ. հողատարածքն արդեն ձեռք է բերվել և մաքրվել գոյություն ունեցող բոլոր կառույցներից, համապատասխան շինարարական թույլտվությունները ապահովված են։ The Hub-ը բաղկացած կլինի տասնմեկ սենյականոց 3 աստղանի հյուրանոցից՝ ռեստորանով (The Vine Cliff Hotel) և գինու համտեսի հաստատությամբ: Չորս հարկանի շենքն իր 1-ին հարկում կլինի պահեստը, սպան և սաունան՝ զուգակցված գոլորշու սենյակով, 4-րդ հարկում՝ տանիքի բարը: Հանգույցը կհրավիրի իր հյուրերին բացահայտելու և զգալու Արենին և նրա շրջակայքը՝ նրա հողը, բնությունը, պատմությունը, խաղողագործությունը և գինեգործությունը՝ զուգորդված լրացուցիչ զբոսաշրջային ծառայությունների հետ: Հանգույցը հիմնականում սպասարկելու է գինու սիրահարներին՝ ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային, որոնց կառաջարկվեն մի շարք ծառայություններ, ինչպիսիք են ճաշկերույթը, գինու համտեսը և շրջակա տարածքով տարբեր էքսկուրսիաներ:

Պահանջվող ներդրումներ

$445,500

173 299 500֏

Շահութաբերություն

14%

Վայնքլիֆ ՍՊԸ

catPhoto

Արդյունաբերություն

Լալունց տեքստիլ արտադրության ընդլայնում

Երևան

Լալունց ընկերության վաճառքները վերջին 3 տարիների ընթացքում երկրաչափական աճ են գրանցել ինչպես ծավալային, այնպես էլ դրամական առումով: 2019 թվականի համեմատ, երբ վաճառվել էր ընդամենը 3000 միավոր հագուստ, 2021 թվականին ընկերությանը հաջողվել է վաճառել իր արտադրանքի 21000 միավոր, որոնցից 60%-ը բաժին է ընկնում Lalunz Babies հագուստին, իսկ 40%-ը՝ կորպորատիվ պատվերներին։ Որպես այդպիսին, վաճառքի ծավալն աճել է 7 անգամ, մինչդեռ աշխատողների թիվը 2019-ի 10-ից հասել է 28-ի 2021-ին: Թե՛ Հայաստանից, թե՛ Ռուսաստանից ստացված մեծ ծավալով պատվերներով պայմանավորված կարիք է առաջացել գործարանի ներկայիս հզորությունն ընդլայնելու համար։ Ընդլայնման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել նոր արտադրական տարածք, մեծացնել հումքի ներմուծման տեսականին, ունենալ նոր խոշոր պահեստ, իսկ ընթացիկ խանութների ցանցը համալրել ևս 2-ով և ներդնել արտահանմանն ուղղված արտադրական համակարգ։

Պահանջվող ներդրումներ

$340,000

132 260 000֏

Շահութաբերություն

6%

Լալունց ՍՊԸ

ՆերմուծելՀայկականը

Արտահանվող ապրանքների կատալոգում ներկայացված են հայկական արտադրության պարենային և ոչ պարենային ապրանքներ, որոնք կարող են արտահանվել Ձեր երկիր: Ընտրիր ապրանքի կատեգորիան և տեսակը, ստուգիր գինը, պատվերի համար նախատեսված նվազագույն քանակը և սկսիր ներմուծել հայկականը:

catPhoto

Ոսկերչական իրեր & այլն

Կորիզ Սիլվեր մատանի

Արման Մանուկյան ԱՁ-ն ունի ոսկերչական իրերի արտադրության ավելի քան 15 տարվա փորձ: Նա ներկայացնում է Koriz Silver արծաթյա զարդերի ապրանքանիշը։ Koriz Silver զարդերն աչքի են ընկնում իրենց նրբաճաշակ դիզայնով, որը միջնադարյան հայկական ավանդական տարրերի միաձուլում է՝ զուգորդված նրբագեղության երանգներով: Ընկերության զարդերը կրում են հայտնի դերասանուհիներ, շոումեններ և արվեստագետներ։ Շատերը Koriz Silver-ը անվանում են «Գահերի խաղերի»-ց ոգեշնչված զարդեր, սակայն դրանց ոգեշնչման իսկական աղբյուրը միջնադարյան հայկական ճարտարապետական տարրերն են: Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան և ԱՄՆ՝ միաժամանակ ընդլայնման համար նոր շուկաներ փնտրելով։

Հետաքրքրված է արտահանել

Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Կանադա, Խորվաթիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սլովակիա, Սլովենա, Իսպանիա, Հոլանդիա, Ուկրաինա, Միացյալ թագավորություն, Միացյալ Նահանգներ

մեկ միավորի մեկնարկային գինը

$82.3

32 000֏

Կորիզ Սիլվեր ԱՁ

catPhoto

Քաղցրավենիք

Aregi Сушеные персики 300г

«Արեգի» ՍՊԸ-ն Հայաստանի խոշոր արտադրողներից է, որն առաջարկում է ավելի քան 200 տեսակ ապրանք, այդ թվում՝ չրեր, յուրահատուկ հայկական քաղցրավենիք, խրթխրթան և ախորժելի մրգեր, մրգային չիփսեր և այլն: Գրավիչ դիզայնը, փաթեթավորումը և բացառիկ որակը Արեգի հիմնական մրցակցային առավելություններից են: Ընկերության արտադրանքը ունի վիտամինների բարձր կոնցենտրացիա, ինչը օգնում է սպառողներին օրվա ողջ ընթացքում էներգիայով լի մնալ:

Հետաքրքրված է արտահանել

Ալբանիա, Արգենտինա, Ավստրալիա, Բելառուս, Բրազիլիա, Չինաստան, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, Հնդկաստան, Իտալիա, Ճապոնիա, Ղազախստան, Լատվիա, Լիտվա, Մալայզիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սերբիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ, Վիետնամ

մեկ միավորի մեկնարկային գինը

$7.2

2 794֏

Aregi ՍՊԸ

catPhoto

Հյութեր և ըմպելիքներ

Mountea դաղձի թեյ 130գ

Մաունթին իրեն դիրքավորել է որպես Հայաստանում թեյի առաջատար արտադրողներից մեկը՝ ներկա լինելով Հայաստանի բոլոր մանրածախ ցանցերում։Այն ներկայացնում է բուսական թեյերի և սև թեյերի լայն տեսականի։ Հումքը հավաքում են Հայաստանի հարավում գտնվող Վայոց ձորի մարզում։ Ընկերությունն իր արտադրությունը սկսել է 2016 թվականին՝ 4 համային տեսականիով, մինչդեռ 2022 թվականի դրությամբ ավելացրել է իր համերի քանակը՝ ներառյալ ուրց, վայրի անանուխ, ուրց և վայրի անանուխի խառնուրդ, երիցուկ-ուրց, անանուխ, մասուր և այլն: Ապրանքանիշը հպարտանում է նրանով, որ պատրաստվում է մաքուր օրգանական հիմքով՝ հատուկ պահանջկոտ սպառողի համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Հետաքրքրված է արտահանել

Ալբանիա, Անդորրա, Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալտա, Մոլդովա, Մոնակո, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սլովակիա, Սլովենա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Ուկրաինա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ թագավորություն, Միացյալ Նահանգներ

մեկ միավորի մեկնարկային գինը

$1

389֏

Մաունթի ՍՊԸ

catPhoto

Ալկոհոլային խմիչքներ

Khaluli 2020 Սպիտակ գինի 750ml

Վայն ընդ Մոր ՍՊԸ-ն հիմնադրվել է Հայաստանում 2020 թվականին և շուկա է դուրս եկել «Խալուլի» ապրանքանիշով, որը հին ուրարտերենից թարգմանաբար նշանակում է գինի։ Ներկայումս ընկերությունը հիմնում է իր խաղողի այգիները Հայաստանի Արմավիրի մարզում և կառուցում հարակից գինու գործարան։ Առայժմ այն արտադրում է 3 տեսակի չոր գինի՝ կարմիր գինիներ Արենի և Խդողնի խաղողից, Սպիտակ գինիները Ոսկեհատի խաղողից և ռոզեն Արենի Նուարից։ Խալուլիի գինիները վաճառվում են հիմնականում մասնագիտացված գինու խանութներում և բարձրակարգ ռեստորաններում։

Հետաքրքրված է արտահանել

Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նորվեգիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Ուկրաինա, Միացյալ թագավորություն, Միացյալ Նահանգներ

մեկ միավորի մեկնարկային գինը

$7

2 723֏

Վայն ընդ Մոր ՍՊԸ

Մերծառայությունները

Բիզնես պլանի նախագծում

Հարկային խորհրդատվություն

Ներդրումային խորհրդատվություն

Իրավաբանական խորհրդատվություն

Մարդիկմերմասին

quote-shape

Invest in AM ՓԲԸ-ն մեծ դեր է խաղում աշխարհին Հայաստանի ներդրումային պորտֆելի դիրքավորման և Հայաստանում ներդրումների խթանման գծով: Վերջին տարիներին ՏՏ ոլորտի աճը Հայաստանում աննախադեպ է, մենք ինքներս հենց հիմա ներդրումներ ենք կատարում Գյումրիում:

Թոդ Ֆաբախեր

Թոդ Ֆաբախեր

Digital Pomegranate ընկերության հիմնադիր
quote-shape

Invest in AM–ը Հայաստանում ունի նվիրված ներդրողների մեծ ցանց, Խարբերդի արևային էլեկտրակայանի վերաբերյալ մեր ներդրումային նախագիծը արդեն մի քանի առաջարկ է ստացել ներդրողների կողմից Invest in AM պլատֆորմի միջոցով:

Յան Մոյաերտ

Յան Մոյաերտ

Խարբերդի արևային էլեկտրակայանի հիմնադիր
quote-shape

Invest in AM-ն կարող եմ բնութագրել, որպես ընկերություն, որն ունի բարձրակարգ մասնագետներ, ներդրողների մեծ ցանց և լայն կապեր արտերկրում: Մեր համագործակցությունը տվել է միայն շոշափելի և երկարաժամկետ արդյունքներ:

Ակիմ Պողոսյան

Ակիմ Պողոսյան

Stone Development ընկերության հիմնադիր

Գրանցելներդրումայիննախագիծկամկատարելներդրումներ

Գրանցելարտահանվողապրանքկամներմուծելհայկականը