Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ PR-շաբաթ միջոցառում ՏՏ ընկերությունների և ստարտափների համար։ PR-շաբաթը իրենից ներկայացնում էր թրեյնինգի և նեթվորքինգի միջոցառում թոփ մենեջերների, շուկայագետների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իրենց ընկերության և նրա արտադրանքի առաջմղմամբ: Այս միջոցառման շրջանակներում մասնակիցները սովորեցին, թե ինչ է PR-ը և ինչպես է այն օգնում բիզնեսին, ինչպես կապել ընկերություններին և իրենց արտադրանքի սպառողներին, ինչպես ավելացնել վաճառքը, գտնել ներդրողներ կամ մուտք գործել նոր շուկա: Միջոցառումը ընդգրկում էր ITCOMMS-ի PR մասնագետների ելույթները և թարմ դեպքերի քննարկումները։
ITCOMMS-ը հիմնադրվել է որպես հաղորդակցման ընկերություն՝ օգնելու տեղական և միջազգային ՏՏ ընկերություններին հասնել ճիշտ լսարանին և բիզնես նպատակներին: Կազմակերպությունն ունի բավարար գիտելիքներ և փորձ՝ մամուլի հաղորդագրությունների, գովազդային արշավների և տարբեր միջոցառումների միջոցով բարձրացնելու իր հաճախորդների բրենդի ճանաչումը: ITCOMMS-ը ակտիվորեն աշխատում է ինչպես նոր, այնպես էլ գործող ձեռնարկությունների հետ:
Ստորև կարող եք ծանոթանալ միջոցառման լուսանկարներին՝