«Հայկ-21» ՍՊԸ-ն 5 տարի ժամկետով ընդգրկվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում սկսել շարժիչային յուղերի և քսանյութերի արտադրություն։ Ծրագրի շրջանակներում ներդրումները կկազմեն շուրջ 980 մլն դրամ։ Ընկերությունն ազատ տնտեսական գոտի «Ալյանս»-ում կունենա մոտ 2000 քմ արտադրական տարածք։ Ծրագրի ընթացքում կստեղծվի շուրջ 30 նոր աշխատատեղ՝ 250 000-ից 350 000 դրամ միջին աշխատավարձով։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտին ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում:
Բացի «Ալյանս» ԱՏԳ-ից Հայաստանում գործում են ևս երկուսը՝ «Մեղրի» և «Մերիդիան»։ ԱՏԳ-ի գործունեությունն արդեն օրենսդրորեն ամրագրված է նաև ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում: Ընդամենը ԵՏՄ-ում duty-free համակարգով կգործեն 7 այդպիսի գոտիներ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայք էջում՝ https://mineconomy.am/page/360