«ԱՐԱՐԱՏ» սննդի կոմբինատը ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։ Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է մրգահյութերի և պահածոների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 488 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար և 464 մլն դրամի կապիտալ ներդրում։
“Արարատ” Սննդի Կոմբինատ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ. և հանդիսանում է հյութերի և պահածոների արտադրության ոլորտում առաջատար արտադրողներից մեկը: Ընկերությունը ներկայացված է Ararat, Armenium, Ararat Premium, Ararat Tea, Noah's Ark ապրանքանիշների ներքո:
