Elephant Games-ը համակարգչի և շարժական սարքերի համար «թաքնված առարկաներ»-ի խաղերի մշակման առաջատարներից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին և հայտնի է իր համաշխարհային մակարդակի հիթ խաղերով և խաղերի սերիաներով: Elephant Games-ը ներկայումս թողարկում է խաղեր PC-ի, Mac-ի, iPad-ի, iPhone-ի և Android-ի համար և ունի ավելի քան 25 խաղեր և խաղերի սերիա, ներառյալ Grim Tales, Mystery Trackers, Surface և այլն: Նրանց 9 շարունակական շարքերը տարբերվում են դրվածքով, արվեստի, պատմության և դժվարության առումով՝ խաղացողներին հնարավորություն տալով գտնել իրենց ամենահարմար խաղը:

Elephant Games-ը որոշել է իր հաջորդ GameDev գրասենյակը բացել Հայաստանում։ Հայաստանի ՏՏ ոլորտը աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին $700 մլն ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29,000 մասնագետ: