Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Հռոմ- Երևան-Հռոմ երթուղիներով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։ Չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին, իսկ գները կսկսվեն 40 եվրոյից։ Հայաստանում տուրիզմի ոլորտը վերջին տասնամյակում աննախադեպ զարգացում է ապրել` գրանցելով 15% տարեկան միջին աճ: Տուրիզմի ոլորտում գեներացված եկամուտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15.3%, իսկ այցելուների թիվը մինչ-կովիդյան շրջանում հատել է 4 մլն. մարդու սահմանը: Այցելուների 27%-ը Հայաստան են ժամանում ԵՄ երկրներից, 26%-ը Ռուսաստանի և այլ ԱՊՀ երկրներից, 5%-ը Իրանից, 6%-ը ԱՄՆ-ից: Վերջին 5 տարում հյուրանոցների թիվը աճել է 2 անգամ` հասնելով 710-ի: Ի հավելումն ավանդական պրեմիում ավիաուղիների, դեպի Հայաստան թռիչքներ են սկսել նաև low-cost ավիաուղիներ ինչպիսիք են Wizzair, Transavia, Skyup, Bees, Ryanair, Airbaltic, Fly Pegasus, Fly One և այլն` կապելով Երևանն ու Գյումրին Եվրոպական երկրներին սկսած 40 եվրոյից: Միևնույն պահին, ANIF և Air Arabia ընկերությունների համագործության հիման վրա ստեղծվել է նոր հայկական ազգային low-cost փոխադրող` Arna, որը կապելու է Երևանը Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արաբական Լիգայի երկներին: