Գերմանական MAN ավտոբուսներն արդեն սպասարկում են երեւանցիներին։ Երևանի հասարակական տրանսպորտում մեկնարկել է ուղեվարձի տոմսերի միասնական համակարգի ներդրման գործընթացը։ Երկու շաբաթվա ընթացքում տերմինալները հասանելի կդառնան երթուղի մտած MAN ավտոբուսներում։ Երկամսյա թեստավորումից հետո համակարգը կներդրվի մայրաքաղաքի բոլոր ավտոբուսներում։ Երևանում MAN նոր ավտոբուսների վարորդների աշխատավարձը ամսական կազմում է 550.000 դրամ (1400 դոլար) (410.000 զուտ): Աշխատում են ամսական 14 օր, պետք է կոկիկ տեսք ունենան։ Ավինյանն այսօր հայտարարեց հին չինական ավտոբուսները նոր էլեկտրական ավտոբուսներով և 18 մետրանոց ավտոբուսներով փոխարինելու ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ այս տարվա մայիսին քաղաքի որոշ փողոցներում հասարակական տրանսպորտի համար առանձին գոտի է հայտնվել։
