«ՋԵԹ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն ազատվել է մաքսատուրքից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում։ Ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են ուղևորափոխադրման ոլորտում։ Ընկերությունը պլանավորում է ներդնել էլեկտրական սկուտերների առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով վարձակալության ծառայություն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 226 մլն դրամի ներդրում՝ էլեկտրական սկուտերների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 9 նոր աշխատատեղ` մինչև 160,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 226 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման ատոնությունը գնահատվում է 31․6 մլն դրամ։

Գործունեությունը սկզբնական շրջանում իրականացվելու է Երևանում, այնուհետև մարզերում։ Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։