Համաշխարհային Բանկի ծրագրի շրջանակներում և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվում է մարզային նոր բժշկական կենտրոն։ «Վայոց Ձորի բժշկական կենտրոնը նախատեսված է կառուցել 35 մահճակալ հզորությամբ, անհետաձգելի մահճակալներ են լինելու,- ասաց «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը - Ավելանալու են այստեղ նաև մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները»։ «Վայոց Ձորի» ԲԿ-ն ունենալու է նաև ուղղաթիռի վայրեջքի համար նախատեսված տարածքներ։ Կառուցման համար անհրաժեշտ որոշումներն ընդունվել էին դեռ 2020թ․-ին, հաջորդ տարվանից էլ սկսվել է շինարարությունը։ Շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել 2023թ․-ին։
