Կենսատեխնոլոգիական The Gurus ընկերությունը նոր մասնաճյուղ է բացում Գյումրիում
2019 թվականին հիմնադրված ընկերությունը, որն ունի Հայաստանում SAS համակարգում աշխատող ամենափորձառու ծրագրավորողները, ներկայումս կենսատեխնոլոգիական ծառայություններ է մատուցում աշխարհահռչակ դեղագործական ընկերություններին։ Գուրուսը հիմնված է Երևանում և ունի մասնաճյուղեր Վանաձորում և Իջևանում: Նոր աշխատակիցների հավաքագրումը կկազմակերպվի անվճար դասընթացների (https://thegurus.am/upcoming-trainings/) միջոցով, որոնք կանցկացվեն օգոստոսի 15-ից Հայաստանի 4 քաղաքներում։
