IBCCS TAX-ը մեծ փորձ ունեցող հարկային պլանավորման միջազգային խորհրդատվական ընկերություն է, որն առաջարկում է իրավաբանական և հարկային խորհրդատվություն ինչպես միջազգային, այնպես էլ տեղական մակարդակում: Նրանք տրամադրում են հավատարմագրային ծառայությունների լայն շրջանակ տարբեր ընկերություններին և այլ կազմակերպություններին, ինչպիսիք են գործընկերությունները, ֆոնդեր կամ հիմնադրամները: Նրանք տրամադրում են խորհրդատվություն հաճախորդներին՝ իրենց բիզնեսի բոլոր փուլերում, սկսած նրանից, թե ինչպես հարկային առումով ավելի արդյունավետ կազմակերպել բիզնեսը: IBCCS TAX-ի կողմից մատուցվող հիմնական ծառայությունները ներառում են, միջազգային հարկային պլանավորում, իրավաբանական և հարկային խորհրդատվություն, կրկնակի հարկման մասին պայմանագրերի վերլուծություն, համապատասխան իրավասություններում իրավաբանական անձանց ստեղծում, տարբեր իրավասություններում բանկային հաշիվների բացում, ներգաղթի ծառայություններ (բնակության վայրի փոփոխություն կամ ներդրումային հպատակագրում), հավատարմատար և կորպորատիվ կառավարում, վարչական ծառայություններ, հաշվապահություն, ԱԱՀ-ի կառավարում, աշխատավարձի հաշվարկման ծառայություններ:

Քանի որ միջազգային հարկային պլանավորման միջավայրը մշտապես զարգանում է, և ոլորտը դառնում է ավելի բարդ, տարբեր իրավասություններում հաճախ պահանջվում է տարբեր կազմակերպությունների ստեղծում ցանկալի արդյունքների հասնելու համար: IBCCS TAX-ն աջակցում է իր հաճախորդներին նման բազմակողմ կառույցների նախագծման և իրականացման գործում: Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Կիպրոսում, Մալթայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Հոնկոնգում, Սինգապուրում, Շվեյցարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում: Նրանք նաև ծառայություններ են առաջարկում ավանդական օֆշորային իրավասություններում, ինչպիսիք են Անգուիլան, Բելիզը, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Կայման կղզիները, Ջիբրալթարը, Մեն կղզին, Մարշալյան կղզիները, Սեյշելները և հարկային շահավետ այլ տարածքներ:

Ունենալով լիարժեք գրասենյակներ Կիպրոսում, Էստոնիայում, Վրաստանում, Լեհաստանում և Մեծ Բրիտանիայում, նրանք այժմ նոր գրասենյակ են բացում նաև Հայաստանում: