The Economist մեդիաընկերության վերլուծական կենտրոնը (Economist Intelligence Unit) հրապարակել է 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչը (Democracy Index 2021), որով մոլորակի պետությունները դասվում են չորս խմբերի՝ լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային իշխանակարգ և ավտորիտար ռեժիմ: Զեկույցը կազմելիս, փորձագետները հաշվի են առնում հինգ հիմնարար գործոններ՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության արդյունավետություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:

Հայաստանը համարվում է հիբրիդային իշխանակարգով երկիր: Ընտրական գործընթացների և բազմակարծության գնահատականը՝ 7․50, կառավարության գործունեության արդյունավետությունը՝ 5.71, քաղաքական ներգրավվածությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13 և քաղաքացիական ազատությունները՝ 5:
Այսպիսով, տարածաշրջանի պետությունները հետևյալ դասակարգումը ունեն
89․ Հայաստան՝ հիբրիդային, 5.49 միավոր; 91․ Վրաստան՝ հիբրիդային, 5․12 միավոր; 103․ Թուրքիա՝ հիբրիդային, 4․35 միավոր; 124․ Ռուսաստան՝ ավտորիտար, 3․24 միավոր; 141․ Ադրբեջան՝ ավտորիտար, 2․68 միավոր; 154․ Իրան՝ ավտորիտար, 1․94 միավոր։